Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Նոյեմբեր 09,2026 10:09 Share
Աջակցեք aravot.am-ին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Ծիլքար, Երասխ-Զանգակատուն, Սարավան-«Զանգեր»․, «Զանգեր»-Սիսիան, Լծեն-Տաթև, Կապան-Մեղրի ավտոճանապարհները և Ապարանից Սպիտակի ոլորաններ ընկած ճանապարհահատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։

ՀՀ ներքին գործերի նախարարության
փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել