Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ին մեղադրել «երկիրը գավառ դարձնելու մեջ, ցինիզմ է»․ Իշխան Սաղաթելյան

Սեպտեմբեր 09,2024 14:35 Share

«Այս կուսակցությանը մեղադրել երկրի անկախությանը վնասելու, անկախության համար չպայքարելու, երկիրը գավառ դարձնելու մեջ` ցինիզմ է եւ սրբապղծություն։ Եվ այս ամենը միայն բառերով չէ. երեք պատերազմներին Դաշնակցության մասնակցությունը ձեր աչքի առաջ էր։ Այս կուսակցության գաղափարախոսությունը Հայաստանի անկախությունն ու ազատությունն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

ՀՀ ինքնիշխանության դեմ պայքարի եւ Հայաստանը ՌԴ-ի հետ ինչ-որ միավորման մեջ մտցնելու մեջ ՀՅԴ-ին այսօր մեղադրել էր ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել