«Արցախի պատգամավորների հետ նախ իրավապահները պետք է հանդիպեն։ Հասկանան՝ ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում լուծարեցին ԼՂ-ն եւ «յուղը վրեն» զենքերն ու պատրոններն էլ նվիրեցին ադրբեջանցիներին։ Ես ցանկություն չունեմ հանդիպել ԼՂՀ պատգամավորների հետ։ Դուք լսել ե՞ք ԼՂՀ պատգամավորներն ինչ բառամթերքով են խոսում ՀՀ ժողովրդի կողմից ընտրված ԱԺ մեծամասնության մասին»,- խորհրդարանում այսօր հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ մեղադրելով ՀՅԴ-ին Արցախում պալատական հեղաշրջում կազմակերպելու եւ արցախցիներին համոզելով Արցախից դուրս բերելու մեջ։
Վեճը սկսվել էր Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ գումարելու շուրջ։
«Լավ է՝ չեք ասում՝ Շահրամանյանը մեջքի ետեւում, մատներով խաչ էր արել»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց՝ ՀՀ օրենսդիր մարմնից ականատես ենք լինում Արցախի հերթական ուրացմանը ու մեղադրեց ՔՊ-ական իշխանությանն՝ ասելով՝ ՔՊ-ն է հանձնել Արցախը՝ չունենալով նման իրավասություն։
«Ինչի՞ց եք վախենում։ Դուք չպետք է որոշեք Արցախի ժողովրդի փոխարեն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանն էլ հավելեց՝ միայն Ադրբեջանն է ասում, որ Արցախում չի եղել էթնիկ զտում ու ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչները։ Նա տարակուսեց, որ ՔՊ-ականների համոզմամբ, Արցախը հայաթափվել է մի փաստաթղթի ստորագրման արդյունքում, որը ոչ ոք չի տեսել։
«Յուղը վրեն» զենքերն ու փամփուշտների մասով էլ հիշեցրեց, որ ՊԲ-ն ենթարկվում էր ՀՀ ՊՆ-ին, իսկ ՊՆ-ն ՔՊ-ական իշխանության կառավարության մաս է։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ընդդիմությանը նախատեց․ «Դադարեք ՀՀ-ի դեմ սուտ վկայություններ տալ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կրկին խոսեց Արծվիկ Մինասյանն, այս անգամ «Հայաստան» խմբակցության անունից՝ ասելով՝ ՀՅԴ-ին մի ուժ է մեղադրում, որն ինքն է Արցախի ժողովրդի փոխարեն որոշել, թե այդ ժողովուրդն ինչպես պետք է ապրի։ Նա հայտարարեց, որ ընդդիմությունը ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկ է ներկայացնելու՝ Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական հարցերն ուսումնասիրող։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































