Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեկտորի ներկայիս պաշտոնակատարը, որը ժամանակին Հանրապետականի ուսխորհրդի ակտիվիստներից էր, իսկ հիմա դարձել է նիկոլական, ինձ հեռացրել է». Էդգար Ղազարյան

Սեպտեմբեր 09,2024 17:37 Share

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ քաղաքական հայացքների համար ԵՊՀ-ում դասավանդելու հնարավորությունից զրկված դասախոսների խնդրին:

«Նրանք այն դասախոսներն են, որոնք ոչ միայն վաստակած գիտնականներ են, ճանաչում ունեն իրենց ոլորտներում, այլեւ հանրային մեծ հեղինակություն ունեցող գործիչներ են: Ցանկացած նորմալ բուհ, համալսարան նման գործիչներին, գիտնականներին դրսից պետք է հրավիրի համալսարան, ժամեր տա, աշխատելու հնարավորություն տա: Բայց այստեղ տեղի է ունենում հակառակը: Սուս մնալու համար թողնում են ոչ կոմպետենտ, անողնաշար մարդկանց, իսկ քաղաքացիական դիրքորոշում ունեցողներին հեռացնում են»,-ասաց Էդգար Ղազարյանը եւ որպես օրինակ բերեց իր հետ կատարվածը: «Անկեղծ ասած, ես էլ նույն կարգավիճակում եմ, ուղղակի տնտեսագիտական համալսարանում: Ինձ էլ այնտեղից են հեռացրել: Ու գիտե՞ք հեռացնողն ով է: Հո միայն Նիկոլ Փաշինյանը չի որոշում կայացնում: Մարդիկ են չէ՞ մասնակցում: Օրինակ, իմ պարագայում դա մի մարդ է, որը, հիշում եք, ԱԺ փոխնախագահ էր: Նա եկել, դարձել է կառավարման ամբիոնի վարիչ, թեեւ կառավարման մասնագետ չէ: Այդ մարդուն որ տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից հանել էին, մեր ամբիոնի վարիչը խղճահարությունից ելնելով բերել ու մի քանի ժամ էր տվել:

Հիմա նա դարձել է ամբիոնի վարիչ ու ինձ հեռացրել է համալսարանից: Եվ դա այն դեպքում, որ ուսանողները, մի ամբողջ ակադեմիական խումբ գնացել էր դեկանատ, ասում էր՝ մենք այդ մարդուց շատ գիտելիքներ ունենք, իրեն մի ուղարկեք մեր լսարան: Մենք լսել ենք, որ այս համալսարանում Էդգար Ղազարյան կա, թող Էդգար Ղազարյանը գա, մեզ դասավանդի:

Հիմա այդ ամբիոնի վարիչը, որի տղան ամբիոնի դասախոս է, այսինքն, նա իր տղային է ժամեր տալիս, ինձ հեռացրել է համալսարանից:

Նույն որոշումը կայացրել է մեկ ուրիշը, որը հայտնի է որպես հագուստի գող: Կամ ռեկտորի ներկայիս պաշտոնակատարը, որը ժամանակին Հանրապետականի ուսխորհրդի ակտիվիստներից էր, իսկ հիմա դարձել է նիկոլական, ինձ հեռացրել է, որ միայն ինքը մնա, որպեսզի տնտեսագիտական համալսարանում մարդ չլինի, որն ասի. կառավարությունը 16 մլն. դրամով գյուղերում տուն է կառուցում. դուք ո՞նց եք 10 մլն. դրամով մեկ լսարան կոսմետիկ վերանորոգում:

Երեկ ՀՊՏՀ-ում ռեկտորի ընտրություն էր չէ՞: Ես արդեն բողոքարկել եմ այդ ընտրության արդյունքները: Եվ ուզում եմ, որ հասարակությունն իմանա, որ տնտեսագիտական համալսարանում ռեկտորի ընտրություն չէր: Սկսվեց շենքի վաճառքի գործընթացը: Այն հավանաբար ձեռք կբերի այն պատգամավորը, որը լրագրողներին ուղարկում է Սիրիա, իսկ ինքը գնում է Մոնտե Կառլո»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30