Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակտիվությունը, սրությունը մի քիչ ավելի կմեծացնեմ, որովհետեւ իմ պատգամավորական լիազորություններին ժամանակ քիչ է մնացել». Էդգար Ղազարյան

Հոկտեմբեր 02,2026 16:56 Share

Aravot.am-ը Ազգային Ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանից հետաքրքրվեց, թե իր նկատմամբ կայացված դատարանի երեկվա որոշումը ինչպե՞ս կանդրադառնա իր հետագա քաղաքական գործունեության ակտիվության, մասնավորապես, ԱԺ-ում ՝ քննադատական խոսքի սրության վրա։

«Ակտիվությունը մի քիչ ավելի կակտիվացնեմ, որովհետեւ իմ պատգամավորական լիազորություններին ժամանակ քիչ է մնացել։ Ես յոթ տարվա ելույթ ունեի պլանավորած՝ ստիպված հինգ տարվա մեջ էի նախատեսել։ Հիմա եթե այդ ժամկետն էլ կրճատում են, ուրեմն ինտենսիվությունը պիտի ավելի մեծացնել, սրությունը՝ մի քիչ ավելի շատ։

Ըստ էության, դատարանի որոշումը իմ տրամադրության, քաղաքական գործունեության ակտիվության վրա որեւէ ազդեցություն չի թողել եւ չի կարող թողնել»,-ասաց Էդգար Ղազարյանը

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031