Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Չոբանյանի «Թույլ օղակը» եթեր կվերադառնա 2025-ին. Հ1-ից հավաստիացնում են, որ հաղորդումն այժմ հանելը Փաշինյանին քննադատելու հետ կապ չունի

Նոյեմբեր 11,2024 18:05 Share

Վերջերս լուրեր էին տարածվել, թե դերասան Բաբկեն Չոբանյանի «Թույլ օղակ» հեռուստանախագիծն այլեւս չի լինելու Հ1-ի եթերում, եւ պատճառն այն է, որ դերասանը ֆեյսբուքի իր էջում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Հանրայինին, հետաքրքրվել էինք՝ արդյոք Բաբկեն Չոբանյանն աշխատանքից ազատվել է, իսկ «Թույլ օղակը» փակվել է, որովհետեւ նա քննադատել է Փաշինյանին:

Հանրայինից գրավոր պատասխանել են, որ «Թույլ օղակը» տեղափոխվել է գարնանային եթերաշրջան, եւ նման որոշում է կայացվել ամիսներ առաջ՝ եթերաշրջանի պլանավորման ընթացքում: Նշել են նաեւ, որ հաղորդումը կցուցադրվի 2025-ին:

«Հաշվի առնելով մեր սահմանված ընթացակարգերը եւ եթերաշրջանի նախապատրաստական աշխատանքների առանձնահատկությունները՝ նախքան եթերաշրջանի մեկնարկը այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»,-ասված է Հանրայինի պատասխանում;

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930