Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիոյ անցումային կառավարութիւնը յանձն առաւ կառավարական հաստատութիւնները

Դեկտեմբեր 11,2024 22:10 Share

Սուրիոյ անցումային կառավարութեան ղեկավար երկրչփ. Մուհամմէտ ալ-Պաշիր յայտարարեց, որ ընդհանուր հրամանատարութիւնը յանձնարարեց անցունային շրջանին սուրիական կառավարութեան աշխատանքը շարունակել։ Ալ-Պաշիր յայտնեց, որ կառավարութիւնը նախկին կազմէն յանձն առաւ կառավարական հաստատութիւններն ու արխիւները։

Ալ-Պաշիր առանձնացուց գործադիր իշխանութեան առաջնահերթութիւնները՝ «Ապահովութեան ոլորտի վերահսկողութիւն, ծառայութիւններու մատուցում և իշխանութեան աստիճանական անցման ապահովում»:

Ան շեշտեց, որ կառավարական պաշտօնեաներուն աշխատանքի վերադարձը պիտի նպաստէ ազատագրուած Սուրիոյ ժողովուրդին տարաբնոյթ ծառայութիւններու մատուցման։

Անցումային կառավարութիւնը պիտի զբաղի մշտական կառավարութեան աշխատանքի համար նախադրեալներու ստեղծումով։

 

«Գանձասար»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել