Լրահոս
Օրվա լրահոսը

«Բողոքի ակցիա էր». վարչապետի ուղղությամբ խնձոր նետած արցախցին չի ընդունում մեղքը. «Ազատություն»

Դեկտեմբեր 12,2024 23:20 Share

«Ազատություն». 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանն այս տարվա ամռան մի օր հարազատներով նշել է հանգուցյալ մոր ծննդյան օրն ու հիշել նրա շիրիմը, որ մնացել է Արցախում, հետո աչքն ընկել է հեռուստացուցին, որտեղ խաշլամա էր ուտում Նիկոլ Փաշինյանը։

«Դուրս եկա, մի հատ ծխեմ, տեսա՝ այնտեղ կանգնած է», – այսօր դատարանում պատմեց տարեց արցախցին։

Նա չհերքեց՝ իններորդ հարկից խնձոր է նետել, ասաց, բայց ոչ թե հենց իրենց բակում գտնվող վարչապետի վրա, այլ այդ ուղղությամբ։ Դատավորին բացատրեց՝ բողոքի ակցիա է արել՝ օրինակ վերցնելով Հայաստանում անցկացված ակցիաներից։ Նույն այդ օրերին, օրինակ, եվրոպամետներն էին բողոքել Բելառուսի դեսպանատան առջև, կարտոֆիլ, ձու և լոլիկ նետել շենքի վրա։

«Մեր տանը բան չկա ուտելու, հեռուստացույցով նայում ես, ինքը խաշլամա է ուտում, հեծանիվ է քշում։ Ջղայնացել էի։ Ամեն ինչ թողել եմ, եկել այստեղ», – ասաց նա։

Իրավապահներն Ալբերտ Առստամյանի այս բողոքի ակցիան որակել են խուլիգանություն, որ դրևսորվել է հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքով, հայհոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով: Այդ հոդվածով նախատեսված է առավելագույնը 2 տարվա ազատազրկում։

Այսօր դատարանում տարեց արցախցին պնդեց՝ Փաշինյանի քաղաքականության դեմ է եղել իր արարքը, բայց որևէ մեկը իր խնձորի թիրախը չէր։ Շեշտեց՝ ոչ ոք չի տուժել. – «Ինքն եկել է Ստեփանակերտ, ասել՝ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ, հետո եկել էստեղ, թե՝ Ղարաբաղը Ադրբեջան է: Ինքը զգա, որ ճիշտ չի եղել մեր՝ ղարաբաղցիների հանդեպ, ես ուզում էի դա ասել»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031