Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Շահրամանյանը թող մեզ հետ իջնի դատախազություն եւ պահանջի տեղեկատվություն տալ արցախցիներից թալանված գումարների վերադարձի վերաբերյալ»

Ապրիլ 16,2025 16:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախցիներն այսօր հավաքվել են Արցախի ներկայացուցչության մոտ՝ հանդիպում պահանջելով, Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ։ Արցախցի գործիչ Արթուր Օսիպյանն ասաց, որ պահանջում են, որպեսզի իրենց վերադարձնեն արցախցիներից գողացած գումարները։

«Հայտնի է, որ հիմնադրամի միջոցով 467 մլն դոլար յուրացվել է կոնկրետ անձանց կողմից։ Հիմա արցախցիները հավաքվել են Արցախի ներկայացուցչությունում եւ պահանջում են, որպեսզի գործող ղեկավարն իրենց հետ իջնի դատախազություն եւ պահանջի, որ գործեր հարուցվեն, տեղեկատվություն տան այդ գումարների վերաբերյալ, թե դրանք երբ են վերադարձնում, որովհետեւ արցախցիները մոտակա շաբաթներին հայտնվելու են ծանր իրավիճակում։ Մեր խնդիրն այն է, որ պահանջենք ներկայացուցչությունից, որ այդ թալանած գումարները վերադարձնեն ժողովրդին։ Արցախցիները որոշել են, որ այդ պահանջը ներկայացնեն հենց Արցախի ներկայացուցչությանն ու իշխանությանը»։

Քանի որ Գլխավոր դատախազությունը հասարակ արցախցիներին չի ընդունում, Օսիպյանի խոսքով, ժողովուրդը պահանջում է, որպեսզի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն իրենց հետ գնա դատախազություն։ «Եթե Սամվել Շահրամանյանն այս հարցով չի կարողանում աջակցել արցախցիներին, պետք է հրաժարական տա, տեղը նստի այն մարդը, ով կկարողանա դա անել»,- հավելեց Օսիպյանը։

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբն օրերս տարածել էր հայտարարություն՝ նշելով, որ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության ակտիվ փուլում նորից տեղեկատվական դաշտ են նետվում փորձված հնարքներ՝ կրկին հանրության ուշադրությունը փորձելով շեղել Արցախում տեղի ունեցած հնարավոր կոռուպցիայով, թալանով, ամենաթողությամբ և այլ բացասական երևույթներով։ Շտաբը կոչ էր արել ՀՀ շահագրգիռ մարմիններին՝ հատկապես իրավապահ համակարգին, ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ հնարավոր հանցագործություններն ու դրանց կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Արցախի տեղեկատվական շտաբը հիշեցրել էր, որ դեռեւս 2023 թվականի նոյեմբերին 8-ին, հաշվի առնելով հանրային պահանջը և համացանցում հայտնված առերևույթ հանցագործությունների մասին տեղեկությունները, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՀ գլխավոր դատախազին դիմել է համապատասխան գրությամբ՝ խնդրելով ձեռնարկել գործուն քայլեր ու դրանց տալ իրավական գնահատական։ Համաձայն այդ գրության՝ ՀՀ իրավապահ մարմիններում, քննչական և հակակոռուպցիոն կոմիտեներում հարուցվել են քրեական վարույթներ։ Վերոնշյալ վարույթների շրջանակում Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է որպես վկա։


Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930