Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում։ Բոլորն այս կամ այն ​​կերպ կապված են արտաքին ուժերի հետ. Բորիս Առուշանյան. «Իրավունք»

Մայիս 16,2025 10:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայտնի է, որ Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 21-ին, և որպեսզի այս ինստիտուտի լիազորությունները չավարտվեն, և Արցախի էջը հիմնովին չփակվի, Արցախի խորհրդարանում պետք է նախագահ ընտրեն՝ շաբաթներ առաջ իրականացրած սահմանադրական փոփոխությունների հիման վրա, որով թույլատրեցին, որ ընտրությունների անհնարինության դեպքում խորհրդարանն ընտրի նախագահին: Ի՞նչ կտա, ըստ էության, այս պահին թշնամու տիրապետության տակ գտնվող երկրի նախագահի ընտրությունը արցախահայերին եւ առհասարակ հարցը ուղղել ենք Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանին, որը նկատեց.

– Ըստ շրջանառվող լուրերի, օկուպացված Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվելու է Արցախը լուծարած նախագահ Սամվել Շահրամյանը, սրան ինչ գնահատական կտաք։

– Շահրամանյանի թեկնածության վերաբերյալ ես չեմ կարող միանշանակ կարծիք հայտնել, քանի որ այս գործչին լավ չեմ ճանաչում։ Մի քանի անգամ ավագանու կազմում հանդիպել ենք նրա հետ, զրույցներ ունեցել, խնդիրներ քննարկել։ Կարծես թե նա ճիշտ է պատճառաբանում, բայց ես տարակուսում եմ նրա պասիվությունից, զգուշավորությունից և ՀՀ իշխանությունների արձագանքին մշտական ​​հետադարձ հայացքից։

Նրան ուղղված կան բազմաթիվ հարցեր՝ ունեք էթնիկ զտումների, բնակչության անվտանգ ելքի եւ ընդհանրապես բանակցությունների եւ լուծարման վերաբերյալ։ Ցավոք սրտի, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում։ Բոլորն այս կամ այն ​​կերպ կապված են արտաքին ուժերի հետ։

Ես ժամանակին խոսել եմ 2008 թվականին Արցախի Ազգային ժողովում Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման հարցով լսումների մասին։ Այնուհետև ես առաջարկեցի Արցախի անկախության ճանաչման հարցը բարձրացնել ՀՀ իշխանությունների մոտ, քանի որ պահը հարմար էր։ Սա հիմնավորեցի, կապեցի անվտանգության խնդրի հետ ու զարմացա, երբ մոտ 100 ներկաներից ոչ մեկը չաջակցեց իմ առաջարկին։

Երբ այսօր լսում եմ, թե ինչպես են Պուտինը և մյուս պետությունների ղեկավարները նախատում ՀՀ իշխանություններին Արցախը չճանաչելու համար, ակամա հիշում եմ այդ քննարկումները։ Ահա թե ինչպես տասնամյակների ընթացքում մենք կորցրել ենք մեր կադրային ներուժը և ունենք պատեհապաշտների, անհեռատես ու եսասերների մի ամբողջ «բանակ»։ Ես ներողություն եմ խնդրում կոշտ լեզվի համար, բայց չեմ կարող լռել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031