Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինական նորմերում ճկուն մոտեցում է նախատեսվել՝ տնամերձ հողամասում կառուցապատում իրականացնելու դեպքում

Մայիս 16,2025 17:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքացիների առաջարկները հաշվի առնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն առավել ճկուն մոտեցում է նախատեսել տնամերձ հողամասերում կառուցապատում իրականացնելու դեպքում՝ փոփոխություն կատարելով ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում։ Մասնավորապես՝ հանվել է տնամերձ հողամասերում բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու համար սահմանված 20%+20% հարաբերակցությունը պահելու պահանջը։ Քաղաքացիները կարող են ընտրել՝ ինչպես տնօրինել կառուցապատման համար նախատեսված ընդհանուր 40% առավելագույն ցուցանիշը՝ կառուցելով միայն բնակելի տո՞ւն, թե՞ նաև օժանդակ շինություններ (օրինակ՝ ավտոտնակ, անասնագոմ և այլն)՝ իրենց համար նախընտրելի համամասնությամբ։

Անփոփոխ է մնացել նվազագույնը 400 քառակուսի մետր հողամաս ունենալու պարագայում կառուցապատում իրականացնելու պահանջը։

Նորմերը վերանայելիս հաշվի է առնվել ժամանակի պահանջներից ելնելով մարդու կենցաղավարման ձևի փոփոխությունը։ Նորմերում ճկուն մոտեցման ամրագրումը կնպաստի տարածքների արդյունավետ օգտագործմանը, քաղաքաշինական ներդրումային ծրագրերի իրականացմանը, անհատական բնակելի ֆոնդի թարմացմանը։ Միաժամանակ կպահպանվեն քաղաքաշինական նորմերով սահմանված անհրաժեշտ հեռավորությունները։

Քաղաքաշինական նորմերում փոփոխությունը կատարվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025թ. մայիսի 6-ի N 13-Ն հրամանով:

Քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031