Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառումը
Բարև, ընկերներ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանում իշխանությունների որոշմամբ Բելառուսի անօրինական հետախուզումը իմ նկատմամբ դադարեցվել է։ Դուք կասեք՝ հրաշալի լուր է, ապրիր հանգիստ, Ալեքսանդր ջան։ Բայց ոչ, ես սա լիարժեք հաղթանակ չեմ համարում։ Սա տակտիկական հաղթանակ է, բայց ոչ՝ ռազմավարական։ Իսկ ես միշտ մտածում եմ ռազմավարական մակարդակով ու տակտիկան էլ հաշվարկում եմ նախօրոք։ Ինձ այս տեղային հաղթանակը չի հետաքրքրում։ Ինձ անհրաժեշտ է պայքարի համակարգվածություն ու հակառակորդին հետևողական վնաս հասցնելը։
Ուստի՝ նպատակ ունենալով առավելագույն կերպով վնասել Բելառուսի՝ հայերի համար թշնամական և բռնապետական ռեժիմի, ինչպես նաև անձամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեղինակությանը և իրավական դիրքերին, մենք՝ փաստաբաններ Էդուարդ Աղայանի և Վահագն Գասպարյանի հետ, հաջորդ շաբաթ վարչական դատարան ենք ներկայացնելու հայց՝ պաշտոնապես Բելառուսի հետախուզումը անօրինական ճանաչելու պահանջով։ Սա հզոր նախադեպ կդառնա Բելառուսի բոլոր հետագա նմանատիպ պահանջների դեպքում, որոնք կարող են վերաբերել լրագրողներին ու բլոգերներին։
Բայց դրանով ամեն ինչ չի սահմանափակվելու։ Այս օրերին ես բանակցություններ եմ սկսել մոլդովացի և վրացի իրավաբանների հետ՝ Բելառուսի շահերին վնաս հասցնելու նպատակով նաև այնտեղ՝ դատական հայցերի միջոցով։ Քանի որ այդ հետախուզումը գործում է ամբողջ ԱՊՀ տարածքում, ոչ միայն Հայաստանում։ Ինձ հետախուզում են ոչ միայն Երևանի սահմանապահները, այլև՝ Կիշնևի, Թբիլիսիի, Մոսկվայի ու Տաշքենդի օդանավակայաններում։
Կարդացեք նաև
Դուք կասեք՝ ի՞նչ գործ ունեմ Մոլդովայի կամ Վրաստանի հետ, եթե այնտեղ չեմ եղել և գնալու ցանկություն էլ չունեմ։ Իրականում՝ ոչ մի։ Ինձ բացարձակապես չի հետաքրքրում՝ նրանց տվյալների բազայում կա իմ մասին հետախուզում, թե՝ ոչ։ Բայց հենց այն փաստը, որ այն կա, ինձ հնարավորություն է տալիս Բելառուսի դեմ գործել այդ երրորդ պետությունների դատական համակարգերի միջոցով։
Հետևաբար՝ պլանավորում եմ ընդլայնել իրավական պայքարը Բելառուսի դեմ և նոր հարված հասցնել նրանց Թբիլիսիի և Կիշնևի դատարաններով։ Այս երկու երկրները ենթարկվում են Եվրոպայի խորհրդի և Ստրասբուրգի ՄԻԵԴ-ի որոշումներին, ուստի ստիպված կլինեն կայացնել ինձ անհրաժեշտ որոշումները։
Սա, հնարավոր է, դառնա ԱՊՀ-ի գոյության պատմության մեջ առաջին դեպքը, երբ լրագրողը կարողանում է միաժամանակ մի քանի երկրում հասնել իր անօրինական հետախուզման դադարեցմանը։ Ամենատрагիկ-կատակերգականն այն է, որ ես ոչ մի առնչություն չունեմ ոչ Հայաստանի, ոչ Վրաստանի, ոչ էլ Մոլդովայի հետ։ Սա լրատվամիջոցներում առավել հզոր լուսաբանում կստանա ու բարձրացվելու է քննարկումների ժամանակ Եվրոպայի խորհրդում և իրավապաշտպան շրջանակներում։
Իհարկե պարզ է, որ ԱՊՀ տարածքում իմ հանդեպ Բելառուսի կողմից հայտարարված հետախուզման հետևում կանգնած է ալիևյան Ադրբեջանը։ Բացասաբար ասած՝ բելառուսներին ես ընդհանրապես պետք էլ չեմ։ Հենց Բաքվի իշխանություններն են Լուկաշենկոյից պահանջել վարչական լծակներ կիրառել, որպեսզի “վախեցնեն” ինձ Հայաստանում՝ բելառուսական հետախուզման միջոցով։ Բայց յուրաքանչյուր ծառայություն ունի իր գինը, և որքան ավելի մեծ վնաս պատճառեմ Բելառուսին, այնքան թանկ դա կարժենա Ադրբեջանին։
Սա է կոչվում երկարաժամկետ ռազմավարություն։