Սրբազան պայքարի երիտասարդական թեւը շարունակում է «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» ակցիան, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս խորհրդանշական քվեարկությունով իրենց դիրքորոշումն արտահայտել գործող իշխանության վերաբերյալ:
Այսօր ակցիայի կազմակերպիչները «Փեթակ» առեւտրի կենտրոնի հարակից տարածքում էին: Մարդիկ մոտենում են, իրենց դժգոհությունն արտահայտում վարվող ներքին եւ արտաքին քաղաքականությունից, երկրի ընդհանուր վիճակից: Դժգոհողների մեջ, ըստ էության, քիչ չեն պետական հիմնարկներում աշխատողները, որոնք թեեւ անկեղծ արտահայտվում են, սակայն խնդրում են, որ ո՛չ իրենց անունը հնչեցվի, ո՛չ լուսանկարը հրապարակվի՝ պատճառաբանելով, որ աշխատանքի վայրում հաստատ խնդիրներ կունենան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ