Երևան քաղաքում՝
Հունիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո, 5-ի և 6-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Կարդացեք նաև
Հունիսի 1-ի ցերեկը, 2-ի, 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 2-ին և 5-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հունիսի 3-4-ին կնվազի 3-5 աստիճանով։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն