Լրահոս
Օրվա լրահոսը

Խուդաթյանն ընդգծել է՝ Արգիշտի Մեխակյանը ծանոթ է համայնքի խնդիրներին, հնարավորություններին և վստահաբար հաջողություններ է գրանցելու

Հուլիս 16,2025 17:18

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։
Նախարարը շնորհավորել է պարոն Մեխակյանին և հաջողություններ է մաղթել առաջիկա աշխատանքում։

Խուդաթյանն ընդգծել է` պարոն Մեխակյանը աշխատանքային գործունեությունը սկսել է հենց համայնքապետարանից, ծանոթ է համայնքի խնդիրներին, հնարավորություններին և վստահաբար հաջողություններ է գրանցելու Վաղարշապատ համայնքի կառավարման կարևոր գործում:

Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության վարչապետին վստահության համար և նշել է, որ անելու է առավելագույնը Վաղարշապատ համայնքի բնակիչների սպասելիքներն արդարացնելու համար։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031