Լրահոս
Օրվա լրահոսը

Ջանես Նազարյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, եւս երկու ըմբիշ պայքարելու է բրոնզի համար

Հուլիս 30,2025 15:00

Աթենքում այսօր ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 65 կգ քաշային Ջանես Նազարյանը եզրափակիչ գոտեմարտում համառ պայքարում 5:4 հաշվով հաղթել է Վրաստանը ներկայացնող Էրեկլե Տավբերիձեին եւ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը:

Այսօր բրոնզե մեդալի համար գոտեմարտելու են 51 կգ քաշային Մարատ Աճեմյանը եւ 60 կգ քաշային Զավեն Մեժլումյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031