Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրացել են Հայոց ցեղասպանությունը, մարտահրավեր են նետել Հայ Առաքելական եկեղեցուն, Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս. Շարմազանովը՝  ՀՀ գործող իշխանությունների մասին

Ապրիլ 04,2026 15:32 Share

«ՀՀԿ 18-րդ համագումարն ամենեւին հերթական չէ, այն հրավիրվել է մեր հայրենիքի համար բախտորոշ ժամանակահատվածում: Ստի ու կեղծիքի, պատերազմի ու պարտության սիմվոլը, ուրանալով ազգային արժեքները, պատերազմ է հայտարարել Հայոց երրորդ հանրապետությանը», -ՀՀԿ համագումարի ժամանակ ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, այս տարիների ընթացքում Հայաստանի կառավարիչներն ուրացել են Հայոց ցեղասպանությունը, մարտահրավեր են նետել Հայ Առաքելական եկեղեցուն, Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, մատը մատին չեն տվել Արցախի հայաթափման ժամանակ»:

Նրա ձեւակերպմամբ, գործող իշխանություններն այսօր էլ իրականացնում են Հայաստանի խաղաղ ադրբեջանականացման գործընթացը:  «Առավոտից երեկո իրար հերթ չտալով խոսում են խաղաղության դարաշրջանի մասին, սակայն չկա խաղաղության դարաշրջան, չկա խաղաղության օրակարգ»,-նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամը:

Մանրամասն՝ տեսանյութում

Համագումարն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930