Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարելի Փրկչի խոսքն այսքան քաղաքականորեն շահարկել․ Տեր Նշան քահանան՝ Փաշինյանին

Օգոստոս 08,2025 16:13 Share

Տեր Նշան քահանա Ալավերդյանն՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման՝ նշել է․

«Խաղաղարա՞ր…

Կռիւ գցելով անգամ ընտանիքների մէ՞ջ, պատերազմ յայտարարելով Աստծոյ եկեղեցո՞ւն, բաժան-բաժան անելով նոյն ազգութեան եւ հաւատի մարդկա՞նց։

Երկնքի եւ երկրի միջեւ, Աստծոյ եւ մարդու միջեւ խաղաղութիւն հաստատելու մասին է սա։ Չի կարելի Փրկչի խօսքն այսքան քաղաքականօրէն շահարկել.

«Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կ’անուանեն եւ բարին՝ չար,
որոնք լոյսը խաւար կը համարեն եւ խաւարը՝ լոյս,
որոնք դառնը քաղցր կը համարեն եւ քաղցրը՝ դառն։
Վա՜յ նրանց, որոնք իրենք իրենց իմաստունի տեղ կը դնեն,
իրենք իրենց աչքին խորագէտ կ’երեւան» (Եսայի 5:20)»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն:
Մատթ. 5.9»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031