Լրահոս
Օրվա լրահոսը

Թորգոմ Ասատրյանի մեղքը ծնվել է բացառապես տուժող Արարատ Միրզոյանի անձով պայմանավորված. Կոչուբաեւ

Օգոստոս 08,2025 23:55 Share

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում  դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ,ավարտվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատաքննությունը: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւն այսօր ներկայացրեց պաշտպանական ճառը:

Հիշեցնենք, որ մեղադրյալի կարգավիճակում է «MMA» չեմպիոն Թորգոմ Ասատրյանը, որը մեղադրվում է Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ:

-Մեղքը չի կարող ծնվել աղմուկից, իսկ այս քրեական գործով Թորգոմ Ասատրյանի մեղքը ծնված է բացառապես այդ աղմուկից:  Ճշմարտությունը չի կարող ծնվել խուճապից,  իսկ մինչդատական վարույթի ընթացքում ճշմարտություն ստեղծվել է, այն չի ձեւավորվել բնականոն ընթացքում,-իր պաշտպանական ճառն այսպես սկսեց Կոչուբաեւը:

Իր ճառում նա ընդգծեց   մի քանի հանգամանք, որոնք քրեական վարույթով առանցքային են. «Արդյո՞ք տեղի է  ունեցել սպանության փորձ, թե՞ օրինակ մեկ այլ հանցակազմով նախատեսված արարքի կատարում: Ինչո՞ւ է մինչդատական վարույթ իրականացրած մարմինը քննարկել բացառապես մեկ հանցակազմի առկայություն:

Մասնավորապես՝ մենք ունեինք օրինակ զանգվածային անկարգության մասնակցի կողմից բռնություն կատարելու հանցակազմ: Սա այն պարագայում, երբ մինչդատական վարույթ իրականացրած մարմնի՝ վարկածի Թորգոմ Ասատրյանը տնից դուրս էր եկել, որ մասնակցեր զանգվածային անկարգությունների: Մեղքը ծնվել է բացառապես խուճապից, բացառապես տուժող Արարատ Միրզոյանի անձով պայմանավորված, որովհետեւ հավասար այլ պայմաններում այս հանցակազմի կիրառելիությունը պետք է բացառվեր»:

Փաստաբանը նաեւ դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի օրինակելի վարքագիծը, որ որեւէ արարքով չի ստվերվել նրա դատավարական վարքագիծը, ապա խնդրեց, որ եթե դատարանը պետք է կայացնի մեղադրական վերդիկտ, ապա լուծի Ասատրյանի խափանման միջոցի հարցը՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոց: Փաստաբանը նաեւ խնդրեց հետաձգել նիստը՝ հնարավորություն տալով Ասատրյանի պաշտպանությունը շարունակի փաստաբան  Արա Զաքարյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031