ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտնում է.
«Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի մասին խորհրդարանական լսումների առիթով սկսում ենք հանդիպումների շարք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ։
Այսօր ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ»։
Կարդացեք նաև