Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը

Սեպտեմբեր 21,2025 18:14

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։

Այսօր խաղաղության հույսը պաղեստինցիների և իսրայելցիների համար վերակենդանացնելու նպատակով և երկու պետություն ենթադրող լուծմանը նպաստելու համար Միացյալ Թագավորությունը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ևս հայտարարել է․

«Կանադան ճանաչում է Պաղեստինի պետությունը և առաջարկում է մեր գործընկերությունը՝ Պաղեստինի և Իսրայելի պետությունների համար խաղաղ ապագայի խոստումը կառուցելու գործում»։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը ևս հայտարարել է Պաղեստինը որպես որպես ինքնիշխան պետություն ճանաչելու մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930