Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի թիմային առաջնությունում

Հոկտեմբեր 06,2025 09:55

Բաթումում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի տղամարդկանց (Շանթ Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան, Գաբրիել Սարգսյան, Արամ Հակոբյան) եւ կանանց (Լիլիթ Մկրտչյան, Մարիամ Մկրտչյան, Էլինա Դանիելյան, Մարիա Գեւորգյան, Սուսաննա Գաբոյան) հավաքականները:

Երեկ ուշ երեկոյան ավարտված առաջին տուրում մեր տղաները 2,5:1,5 հաշվով հաղթել են Լիտվայի հավաքականին, իսկ աղջիկները նույն հաշվով պարտության են մատնել Էստոնիայի ընտրանուն:

Այսօր կայանալիք երկրորդ տուրում տղամարդկանց թիմը, որի մարզիչը Արման Փաշիկյանն է, խաղալու է Խորվաթիայի հետ, իսկ աղջիկների (մարզիչ՝ Զավեն Անդրիասյան) մրցակիցը լինելու են ռումինուհիները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031