Լրահոս
Օրվա լրահոսը

Օդի վատ որակի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Տիգրան Ավինյան

Հոկտեմբեր 06,2025 11:18

Ավագանու որոշման պահանջի համաձայն՝ շինհրապարակներում տեղադրված օդի որակի մոնիթորինգի 172 սարքերից 2025թ օգոստոս ամսվա համար ստացվել են հետեւյալ տվյալները՝ 65 է եղել արժեքը pm2,5-ի համար, իսկ pm10-ի համար այն կազմել է 15, ինչը նշանակում է, որ երկուսն էլ գտնվում են լավ կամ չափավոր լավ միջակայքերում: Այս մասին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին;

Մանրամասն՝ տեսանյութում

«Արձանագրեմ, որ անկախ այն լուրերից, որ Երեւան քաղաքում այս ամառային, աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, դա ուղղակի իրականությանը չի համապատասխանում: Սա ապացուցում են բոլոր այն սարքերը, որոնք տեղադրված են Երեւան քաղաքում: Բայց նաեւ հիշեցնեմ, որ օդի որակի հետ կապված մեր խնդիրները կսկսվեն նոյեմբեր ամսին, եւ այդ առումով մենք վստահաբար ունենք անելիքներ»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031