ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ դատախազության։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 3-ին և մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։
Երկրորդ նախագահի որդին հայցադիմումով պահանջում է ճանաչել անմեղության կանխավարկածի խախտումը և ոչ նյութական վնասը փոխհատուցել։