Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարող ուժի պատգամավորներս կողմ ենք քվեարկել բանաձևին որպես ամբողջություն, քանի որ այն աջակցություն էր հայտնում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին. Մարիա Կարապետյան

Նոյեմբեր 04,2025 23:45

Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը գրում է.

«Պարոն Արթուր Խաչատրյան, Դուք պետք է հանդարտվեք։ Պարոն Գառնիկ Դանիելյանն էլ պետք է հանդարտվի։ Եթե չի ստացվում հանդարտվել, բացեք քվեարկությունները և նայեք, թե ինչպես են տիկին Աննա Գրիգորյանը և տիկին Էլինար Վարդանյանը կողմ քվեարկել Վրաստանում «ակադեմիայի ձայները լռեցնելու» մասին առաջարկին, և թե ինչպես եք Դուք կողմ քվեարկել Վրաստանում կալանքի տակ գտնվող անձանց Սախարովի մրցանակ շնորհելու մասին առաջարկին, ու նորից փորձեք հանդարտվել։

Կառավարող ուժի պատգամավորներս կողմ ենք քվեարկել բանաձևին որպես ամբողջություն, քանի որ այն աջակցություն էր հայտնում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա ապաշրջափակման շուրջ վերահաստատված համաձայնությանը, TRIPP նախագծին, սահմանազատման գործընթացի շարունակականությանը, պահանջում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերում և Ադրբեջանում պահվող հայ անձանց հարցի հասցեագրում։

Իսկ դուք՝ բոլոր ընդդիմադիր պատգամավորներդ այս բանաձևի քվեարկությանը չեք մասնակցել՝ ի հեճուկս այս կարևորագույն դրույթների։ Իսկ որ Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին ձեր առաջարկությունը անցներ, էլի՞ չէիք մասնակցելու բանաձևի որպես ամբողջության քվեարկությանը։ Ձեր այս առաջարկի տապալման մասին էլ եք սուտ տարածել։

Կառավարող ուժի պատգամավորներս, եթե մտադրություն ունենայինք համոզել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին ձեր առաջարկին կողմ չքվեարկել, դա կանեինք նախապես։ Ինչպես երևում է ուղիղ եթերից, Եվրոպական խորհրդարանի պատգամավորները իրենք ընդմիջում խնդրեցին՝ հարցը իրենց մեջ քննարկելու համար, իսկ մենք՝ կառավարող ուժի պատգամավորներս մնացինք մեր տեղերում նստած։

Եւ կրկին՝ պարոն Գառնիկ Դանիելյանին էլ ասեք, որ հանդարտվի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930