Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ոչ մի վարչապետ, ոչ մի Նիկոլ Փաշինյան չեն կարող աճուրդի հանել արցախահայերի իրավունքները»․ Արմեն Աշոտյան

Դեկտեմբեր 11,2025 16:30

«Արցախի հարցը լուծված չէ, սա պաթոս չէ, ուղղակի հայտարարություն չէ, սա փաստում են նաեւ եվրոպացի դիվանագետները՝ անգամ 44-օրյա պատերազմի ավարտից հետո»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Արմեն Աշոտյանը պնդում է՝ արցախցիների վերադարձի հարցը հայկական դիվանագիտական եւ քաղաքական զինանոցից չի կարելի հանել․ «ՀՀ ոչ մի վարչապետ, ոչ մի Նիկոլ Փաշինյան չեն կարող աճուրդի հանել արցախահայերի իրավունքները»։

Արմեն Աշոտյանը նաեւ համարում է, որ՝ «կամ հիվանդ պիտի լինես, կամ կատարյալ անբարոյական, որ այն, ինչ հիմա կատարվում է՝ խաղաղություն անվանես»։

Հարցին՝ ԱՄՆ-ը կարո՞ղ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման՝ արցախահայերի վերադարձի պայմանով, միջնորդ լինել, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ թե ԱՄՆ-ը, թե ԵՄ-ն կարող են, միայն պետք է ՀՀ-ի կողմից նման խնդիր դրվի նրանց առջեւ․ «ԱՄՆ-ի առջեւ այս պահին Հայաստանը միայն տնտեսական ծրագրեր է դրել։ Եթե հայ ռազմագերիների գոնե մի մասի վերադարձի հարցը Հայաստանը դներ Թրամփի առջեւ, վստահ եմ, որ այդ մարդը կլուծեր այն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031