Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրա՞ստ եք նույն խստությամբ արձագանքել ոչ միայն ռուս վերլուծաբաններին, այլ նաև այն պաշտոնյաներին, որոնք իրականում ու շարունակաբար թիրախավորում և սպառնում են Հայաստանին». Իշխան Սաղաթելյան

Հունվար 12,2026 19:25

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Մենք դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած խոսք կամ գործողություն՝ անկախ նրանից, թե որտեղից է այն հնչում։

Իսկ դուք պատրա՞ստ եք նույն խստությամբ արձագանքել ոչ միայն ռուս վերլուծաբաններին, այլ նաև այն պաշտոնյաներին, որոնք իրականում ու շարունակաբար թիրախավորում և սպառնում են Հայաստանին։

Դուք ամբողջ ուժով դատապարտում եք ռուս վերլուծաբանի մեկ հայտարարություն, բայց տարիներ շարունակ լուռ եք Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ուղիղ սպառնալիքների հանդեպ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու բացահայտ միջամտում մեր ներքին գործերին։

Դուք մի կողմից խնդրում եք արտաքին ուժերին ուղիղ ներգրավվել ընտրական գործընթացներին, մյուս կողմից մեկ վերլուծաբանի խոսքը ներկայացնում եք որպես ինքնիշխանության դեմ հարձակում։

Այնպես որ, մի կողմ թողեք երեսպաշտությունը, դուք խնդիր չունեք արտաքին միջամտության հետ, դուք այդ միջամտության և՛ պատճառն եք, և՛ սնուցող աղբյուրը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031