Լրահոս
Օրվա լրահոսը

Լուծարվել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների բոլոր կառույցները

Հունվար 31,2026 22:51 Share

Տեղեկացնում ենք, որ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի 2026թ. հունվարի 19-ից պարտականություններից ազատվելու հետ միաժամանակ լուծարվել են նաև Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների բոլոր կառույցները:

2026թ. հունվարի 30-ից Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող է նշանակվել Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը:

Երիտասարդաց նոր միությունները կձևավորվեն երիտասարդաց միությունների վերաբերյալ Կանոնադրությունը ընդունելուց հետո:

Qahana.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այս քայլն արդեն Բենթլի կճոյանի կողմից ՀԱԵ-ի մեջքին ցավոտ հարված կարելի է համարել և Արարատյան թեմի պառակտման գլխավոր փորձ։ Ես հարց ունեմ մեր Վեհափառ Հայրապետին – երբ նա այս հուդային նշանակում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, սրա ինչին? է խաբվել, չի իմացել? սրա մարդկային նկարագիրը, ոնց? կարելի էր փողատեր-փողասերին նման պատասխանատու պաշտոն վստահել։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031