Shamshyan.com. Գեղարքունիքի մարզի Բերդկունք և մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան էկոպարեկների դեմ բողոքի, փակել էին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը՝ Բերդկունք գյուղի տարածքում։
Մոտ 1 ժամ պահանջվեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետի տեղակալ Էդգար Սուսլիյանին, ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանին, որոնց կողմից տարված աշխատանքի արդյունքում գյուղացիները ժամանակավորապես բացեցին ճանապարհը սպառնալով, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, էկոպարեկների դեմ շարունակվելու են բողոքի ակցիաները՝ այդ թվում դարձյալ փակվելու են ճանապարհներ։
Shamshyan.com-ը հայտնում է, որ բողոքը կապված է ձկան որսի հետ, քանի որ կառավարությունն արդեն թույլատրել է որսը, իսկ էկոպարեկները արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծում գյուղացիների համար։
Լուսանկարը՝ Եղիշե Պետրոսյանի:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

















































