Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պաշտոնը չի տալիս իրավունք՝ բղավել, մատ թափ տալ, մեղադրել և նվաստացնել, առավել ևս՝ նրանց նկատմամբ, ովքեր արդեն կրել են պատերազմի և տեղահանության ծանր հետևանքները․ Զառա Հովհաննիսյան

Մարտ 22,2026 23:24 Share

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Կնոջը ուղղված բղավոցը, մատ թափ տալը, «կխոսեմ այսպես» տոնայնությունը՝ սրանք դասական վարքագծային դրսևորումներ են, որոնք գենդերային բռնության համատեքստում վաղուց են ճանաչված։ Երբ տղամարդը, առավել ևս՝ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնողը, բարձր տոնով ճնշում է կնոջ ձայնը՝ հատկապես հանրային միջավայրում, դա ոչ միայն անհարգալից է, այլ նաև ուժային հարաբերության բացահայտ ցուցադրում։

Այստեղ կարևոր է ոչ միայն «ինչ» ասվեց, այլ՝ «ինչպես»։

Երբ կնոջ ձայնը փաստացի լռեցվում է՝ տղամարդու ձայնի բարձրությամբ, ագրեսիվ ժեստերով, մատ թափ տալով ու մեղադրանքներով, դա արդեն հոգեբանական ճնշում է։ Իսկ երբ դա տեղի է ունենում հազարավոր մարդկանց համար օրինակ հանդիսացող պաշտոնյայի կողմից, այն դառնում է նաև վտանգավոր նախադեպ։ Կրկնակի մեծ է այս ամենի անընդունելի լինելն ու ազդեցությունը, երբ մոր վրա բղավուն են երեխայի ներկայությամբ։ Երեխան, որը պարզապես կանգնած էր իր մոր կողքին, ականատես դարձավ իշխանության ներկայացուցչի ագրեսիվ վարքին։

Սա արդեն դուրս է գալիս քաղաքական կամ անձնական վեճի սահմաններից և մտնում է երեխաների իրավունքների ոլորտ։
Երեխայի համար անվտանգ միջավայրը ենթադրում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական պաշտպանվածություն։ Երբ նրա ներկայությամբ բղավում են մոր վրա, մատ են թափ տալիս, ստեղծում են լարված ու վախեցնող իրավիճակ, դա խախտում է երեխայի հիմնարար իրավունքները՝ պաշտպանված լինելու բռնությունից և նվաստացնող վերաբերմունքից։

Որպես կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձ՝ այս վարքը պետք է հստակ գնահատվի որպես գենդերային հիմքով հոգեբանական բռնության տարրեր պարունակող դեպք։ Միաժամանակ, երեխայի ներգրավվածությունը իրավիճակում պահանջում է նաև երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից գնահատում։

Պետական պաշտոնը չի տալիս իրավունք՝ բղավել, մատ թափ տալ, մեղադրել և նվաստացնել։ Առավել ևս՝ նրանց նկատմամբ, ովքեր արդեն կրել են պատերազմի և տեղահանության ծանր հետևանքները։

Հ․Գ․ Մեկ օր որոշել էի չնայել լուրեր, չբացել ֆեյսբուքը, բայց այնքան զանգեր ստացա այս միջադեպի վերաբերյալ, ու այնքան սարսափեցի․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031