Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտարկվել է RAND-ի կողմից ՀՀ–ԱՄՆ ոլորտային համագործակցությունների շուրջ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունը

Ապրիլ 15,2026 11:55 Share

ԱՄՆ հեղինակավոր RAND կորպորացիայի Վաշինգտոնի գրասենյակում դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կլոր սեղան քննարկման՝ RAND կորպորացիայի հետազոտողների և RAND հանրային քաղաքականության դպրոցի ուսանողների ներգրավմամբ։

Դեսպանը ներկայացրել է ՀՀ–ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ անդրադառնալով ստորագրված հուշագրերին, մանրամասների՝ արհեստական բանականությանը, կիսահաղորդիչներին, էներգետիկ անվտանգությանը վերաբերելի։

Դիտարկվել է RAND կորպորացիայի կողմից ՀՀ–ԱՄՆ ոլորտային համագործակցությունների շուրջ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունը։

Դեսպանը խոսել է նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարների և բազմոլորտ հնարավորությունների մասին, պատասխանել ներկաների հարցերին, լսել նրանց տեսակետները։

Ավելի վաղ դեսպան Մկրտչյանը բանախոսությամբ հանդես էր եկել նաև RAND կորպորացիայի կենտրոնակայանում։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930