Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնիկա Սիմոնյանը համատեղության կարգով նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

Ապրիլ 18,2026 20:12 Share

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոր հրաման է ստորագրել, որով Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Տոկիո)», – նշվում է հրամանագրում։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930