Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ այցի շրջանակում մասնավորապես քննարկվել են Լոռու մարզում թափառող կենդանիների հետ կապված հարցը, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը

Ապրիլ 20,2026 11:42 Share

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ Լոռու մարզային ստորաբաժանման աշխատակիցների հետ🔻

📢 Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակում։

➡️ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ստորաբաժանման գործունեության կազմակերպման մի շարք հարցերի։ Ամփոփվել են Լոռու մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող խնդիրները, քննարկվել դրանց լուծմանն ուղղված առաջարկները։

➡️ Մասնավորապես՝ քննարկվել են թափառող կենդանիների հետ կապված հարցը, համայնքային ենթակառուցվածքների մատչելիության ապահովումը, բռնի տեղահանված անձանց, հաշմանդամություն ունեցող, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին առնչվող, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերն ու դրանց համակարգային լուծման հնարավորությունները։

➡️ Քննարկվել են նաև քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև պետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետությունը՝ քաղաքացիների խնդիրների լուծման տեսանկյունից։

➡️ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև աշխատանքային մեթոդաբանությանը վերաբերող մի շարք հարցերի, տրվել են համապատասխան հանձնարարականներ։

📌 Պաշտպանը կարևորել է մարզային այցելությունների շարունակական իրականացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին և առավել հասցեական արձագանքելու դրանց։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930