«Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել՝ քանի որ չունի որևէ արժեհամակարգային ողնաշար, ցանկացած իրավիճակի փորձում է հարմարվել»,-մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսպես բնորոշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա հիշեցրեց․ «2017-ին «Ելք» խմբակցության ղեկավարն էր, Էդմոնի ձեռքից՝ Էդմոնի գրած հիմնավորումները ԵԱՏՄ-ից դուրս գալու վերցրել է, որ ինքը լինի հիմնական զեկուցող: Հետո դարձել է ռուսական գծի մեջ աշխատող վարչապետ՝ ԵԱՏՄ-ից դուրս չգալու և մնացածի հետ կապված։ Հետո 44-օրյա պատերազմից ՌԴ-ից էր կախված իր քաղաքական գոյությունը, գնաց, եռակողմ ստորագրեց Վլադիմիր Վլադիմիրիչի հետ։ Հետո մտածեց՝ ռուսները վատ են Ուկրաինայում, գնաց Թրամփ, հիմա մտածում է՝ ուրիշ բան կա, արդեն մենք ենք խանգարում, իբր մենք ԵԱՏՄ-ի փլուզիչներն ենք։ Ինքը չունի սկզբունքներ։ Ուստի եթե հույս դնել, որ աշխարհաքաղաքական բլոկում բան է փոխվելու, և Նիկոլը թռնի, մոռանանք դա․ Նիկոլը պետք է թռնի ժողովրդի ձեռքով»։
Շարունակելով այս թեման՝ Արմեն Աշոտյանն ասաց․ «Բայդենի ծոցում գիշերները ննջող տղա էր, Բայդենի ծերացող կրծքի վրա գլուխը դնում էր դեմոկրատական վարչակազմի выкормыш (ձեռքով կերակրված) էր։ Ի՞նչ եղավ․ մի քանի ամսվա մեջ պտտվեց, ասաց՝ Թրամփի ցավը տանեմ։ Մարդը չունի ողնաշար, չունի հենման կետ, կարծր բան, նա ցանկացած իրավիճակում չի փլվում, միշտ լղոզվում է, տրանսֆորմանում ուրիշ բանի մեջ»։
Կարդացեք նաև
Արմեն Աշոտյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































