Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք, ովքեր ուզում են խաթարել ՀՀ-ՌԴ բարեկամությունն ու եղբայրությունը, էդ մարդիկ պարզապես ինոստրաննի ագենտ են»․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 15,2026 18:55 Share

«ՀՀ-ՌԴ հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել են։ Նայեք ՀՀ-ի և ՌԴ-ի ղեկավարների հանդիպման դինամիկան և համեմատեք նախորդող շրջանների հետ։ Էս ձևաչափով լիարժեք աշխատանքային կապի մեջ եմ ՌԴ նախագահի և ՌԴ կառավարության ղեկավարի հետ, ինչը առանձնահատուկ բովանդակություն է տալիս»,- խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին խոսողներն ուզում են կաթվածահար անել ԵԱՏՄ-ն․ «Մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք և ԵԱՏՄ հինգ երկրներից մեկն ենք, որ որոշումներ է կայացնում։ Նման սադրանքներ անողներն ուզում են ԵԱՏՄ-ն՝ որպես կազմակերպություն ոչնչացնել։ Իրենք մեկ է՝ չեն փրկելու իրենց ունեցվածքը։ Ավելի լավ է՝ ԵԱՏՄ-ն սադրանքների մեջ չներքաշեն։ Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու։ Մեզ բոլոր հակադրությունների մեջ ներքաշելու փորձերը՝ կլինի տնտեսական, թե քաղաքական, սին են։ Որևէ մեկին չի հաջողվելու դա անել։ Նրանք, ովքեր ուզում են խաթարել ՀՀ-ՌԴ բարեկամությունն ու եղբայրությունը, էդ մարդիկ պարզապես ինոստրաննի ագենտ են»։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930