Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ գործընկերների հետ շարունակական համագործակցության շնորհիվ հաստատվել է կառուցողական և արդյունքահեն երկխոսություն. ՊԵԿ նախագահ

Ապրիլ 21,2026 19:40 Share

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնում է.

«Այսօր Պետական եկամուտների կոմիտեում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի վեցերորդ նիստը։

ԵՄ գործընկերների հետ շարունակական համագործակցության շնորհիվ հաստատվել է կառուցողական և արդյունքահեն երկխոսություն, որը շարունակում է կարևոր դեր խաղալ Հայաստանի մաքսային համակարգի զարգացման գործում՝ միջազգային և եվրոպական չափանիշներին համապատասխան։

Քննարկել ենք ԵՄ աջակցությամբ իրականացվող սահմանային անցակետերի և ենթակառուցվածքների արդիականացման ընթացիկ ծրագրերը, նախանշել համագործակցության նոր հեռանկարներ։

Հանդիպմանն անդրադարձել ենք նաև Հայաստանի, մասնավորապես, CUSTOMS և FISCALIS ծրագրերին միանալու նախաձեռնության առաջիկա գործնական քայլերին, նախանշել ենք դրանց իրագործման ժամկետները»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930