Լրահոս
Օրվա լրահոսը

Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի

Ապրիլ 22,2026 15:55 Share

22-ը ապրիլի, 2026 թ․, Երևան․ Team Telecom Armenia-ում Երկրի օրը նշանավորվում է նոր ձեռքբերմամբ՝ ընկերությունը հաջողությամբ անցել է ISO 14001:2015 բնապահպանական կառավարման համակարգի աուդիտը և արժանացել համապատասխան հավաստագրի։

ISO 14001:2015 հավաստագիրը արձանագրում է, որ Team-ում ներդրված բնապահպանական կառավարման համակարգը և գործելակերպը համապատասխանում են միջազգային լայնորեն ընդունված չափանիշներին։

Հավաստագիրը նաև հաստատում է Team-ի հանձնառությունը՝ նվազեցնելու շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ ընկերության գործունեության արդյունքների չափման, բնապահպանական ռիսկերի բացահայտման և շարունակական կատարելագործման նախաձեռնությունների միջոցով։

«Team-ում վստահ ենք՝ իրական առաջնորդությունը սկսվում է պատասխանատվությունից։ Մեր նպատակը ոչ միայն նորարար տեխնոլոգիաների զարգացումն է, այլև այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է շրջակա միջավայրի հանդեպ հարգանքով։ ISO 14001:2015 հավաստագրումը մեզ համար պարտավորեցնող է՝ վստահությամբ շարունակելու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մեր ռազմավարությունը՝ ապացուցելով, որ կայուն զարգացումը բիզնեսի հիմքն է»,-ասում է Team Telecom Armenia-ի բնապահպանության և սոցիալական հարցերով փորձագետ Արևիկ Մկրտչյանը:

Team-ը շարունակաբար ներդնում է էներգաարդյունավետ լուծումներ՝ կապի և հաղորդակցության էներգապահովման համար օգտագործելով արևային էներգիա։ 2025 թվականին ընկերության արևային կայանները 2024 թվականի նկատմամբ ավելացրել են  իրենց արտադրանքը շուրջ 14%-ով, 2023-ի նկատմամբ՝ 77%-ով։

Team-ի ընդհանուր էներգասպառման մեջ վերականգնվող և զրոյական արտանետմամբ էներգիայի մասնաբաժինն արդեն կազմում է 18%՝ յուրաքանչյուր տարի ապահովելով  շարունակական աճ։

Team Energy արագ լիցքավորման կայանների ցանցն այժմ Հայաստանի ողջ տարածքում գործարկել է ավելի քան 130 կայան։ Ընկերության ավտոպարկը շարունակաբար համալրվում է էլեկտրական մեքենաներով. անձայն շարժիչներով և զրոյական արտանետումներով մեքենաների մասնաբաժինն արդեն կազմում է շուրջ 30%։

Team-ի ռազմավարական ծրագրի՝ NGN ցանցի կառուցման արդյունքում պղնձե մալուխները փոխարինվում են օպտիկամանրաթելային ցանցով, ինչը էականորեն նվազեցնում է ածխածնի երկօքսիդի արտանետումները։

2025 թվականին Team-ը շարունակել է նվազեցնել իր ջերմոցային գազերի արտանետումները՝ նպատակ ունենալով մինչև 2029 թվականը նվազեցնել արտանետումները 40%-ով՝ ապահովելով շարունակական կայուն զարգացում։

Team-ը պարբերական աշխատանքներ է իրականացնում նաև թափոնների կրճատման ուղղությամբ: Էլեկտրոնային թափոնների (e-waste) ստեղծումից խուսափելու համար ընկերությունը վերանորոգում և կրկնօգտագործում է կապի ապահովման սարքերը։ Այսպիսով, 2025-ին ավելի քան 16 հազար հեռահաղորդակցության էլեկտրոնային սարք չի հայտնվել աղբավայրում, այլ վերանորոգվել, արդիականացվել և կրկնօգտագործվել է՝ նախորդ տարվա համեմատ աճելով 28%-ով։

Նախորդ տարվա համեմատ թղթի վերամշակման ծավալները նույնպես աճել են` 2024 թվականին վերամշակման է հանձնվել ավելի քան 6 տոննա թուղթ և ստվարաթղթե տուփ, իսկ 2025 թվականին այս թիվը հասել է 8.6 տոննայի։ Թղթի թափոններ չկուտակելու համար Team-ի բոլոր մասնաճյուղերում հասանելի է eSIM ծառայությունը, և ներդրված է E-pen (էլեկտրոնային գրիչ) տեխնոլոգիան։

Team Telecom Armenia-ն շարունակելու է կայուն զարգացմանն ու բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի դրսևորմանն ուղղված իր ռազմավարությունը՝ ներդնելով նորարար տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են և՛ արդյունավետություն, և՛ շրջակա միջավայրի պաշտպանություն։

 

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։


Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930