Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ հաղթանակի հետևից գնացեք, իրար հետևից մի՛ գնացեք. Բագրատ Սրբազանի կոչն ընդդիմությանը

Ապրիլ 23,2026 17:20 Share

Բագրատ Սրբազանի կոչն ընդդիմությանը

«Սրբազան պայքար». Ուզում եմ դիմել ամբողջ ընդդիմադիր դաշտին։ Համարում եմ, որ դուք հայրենատեր մարդիկ եք։ Հատկապես այս օրերին՝ Ցեղասպանության սուրբերի հայացքի ներքո՝ իրար մի՛ թիրախավորեք, իրար կյանք մի՛ կերեք։ Ձեր կյանքն անձնական և ոչ էլ անցած ճանապարհը ավելի մեծ չի, քան մեր պետությունն ու մեր հայրենիքը ու մեր գոյությունն են։

Դուք ունեք մի թիրախ, մի չարիք, ինչպես այսօր հռչակել եք՝ մեկ դատ, մեկ պայքար, ես էլ ավելացնում եմ՝ մեկ հաղթանակ։

Այդ հաղթանակի հետևից գնացեք, իրար հետևից մի՛ գնացեք։ Համախմբվեք այս սրբերի բարեխոսության և հովանու ներքո։ Վերջապես մի ժամանակ թող գա, որ դուք՝ յուրաքանչյուրդ, այո, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ ձեզ ավելի քիչ գնահատեք, քան մեր պետությունն ու երկիրը, հայրենիքը և այս ժողովուրդը։

Քիչ գնահատեք ձեզ։ Ձեր կյանքը ոչ մի բանի արժեք չունի։ Խոտի պես, ծաղիկի պես… եկող-գնացող կյանք է մեր կյանքը։ Հավաքվե՛ք: Թողե՛ք ձեր մեղքերը մի կողմ և մեղքերով իրար հետ մի հարաբերվեք։ Արդարությամբ հարաբերվեք։

Եվ այո, հաղթանակն էլ չի ուշանա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930