Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձաքննությունը նշանակվել է գործին հնչեղություն հաղորդելու համար»․ «18 արդարների» գործով նիստում հարցաքննվեցին փորձագետները

Սեպտեմբեր 10,2026 16:32 Share

Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր շարունակվեց «18 արդարների» գործով դատական նիստը։

Դատարանում հարցաքննվեց  «ՔԿ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 16 ամյա աշխատակից Վահե Զաքարյանը։ Նա պարզաբանումներ տվեց  ՊՈԱԿ-ի եզրակացության մասին՝ ասելով, որ 7,62-տրամաչափի փամփուշտները հետազոտվել են եւ եզրակացության մեջ նշվել՝ մարտական զենքից կրակված։

Դատարանում նա չբացառեց՝ տվյալ փամփուշտի՝ որսորդական-քաղաքացիական զենքից կրակելու հավանականությունը, բայց ասաց նաեւ, որ այդ տրամաչափի փամփուշտներից կարող են կրակել նաեւ մարտական զենքեր։ Փամփուշտի հատակային մասում առկա դրոշմանիշերով  հնարավոր է տարբերակել՝ ինչպիսի զենքից են կրակվել․ իրենք պարզել են, որ տվյալ փամփուշտները կրակվել են մարտական զենքից։ Բայց թե ի՞նչ վաղեմության են եղել կրակոցները՝ պարզել հնարավոր չէ։

Փորձագետի հետ կողմերի հարցուպատասխանից հասկանալի դարձավ, որ եւ մարտական եւ որսորդական փամփուշտները ռազմամթերք են հանդիսանում եւ քանի որ որսորդական զենքից կրակելու համար ձեռք են բերվել փամփուշտներ, դա չի կարող ապօրինի լինել։ Նաեւ՝ պաշտպանական կողմի պնդմամբ, քրեական գործում չկան ապացույցներ, որ գործով անցնողներից որեւէ մեկը դրանք օգտագործել է կամ ցանկություն է ունեցել օգտագործել ահաբեկչության համար։

Մանրամասները՝ տեսանյութում

ՊՈԱԿ-ում երկամյա աշխատանքային փորձ ունեցող գլխավոր մասնագետ Համլետ Աղամալյանին դիմելով՝ Բագրատ սրբազանը հարց տվեց՝ ի՞նչ է ցանկացել պարզել փորձաքննությամբ։ Փորձագետի պատասխանից հետո հայտարարություն արեց․ «Փորձաքննությունը նշանակել են, որպեսզի դուք ասեք՝ այս փամփուշտը՝ փամփուշտ է, վառոդը՝ վառոդ է, փամփուշտների հավաքածուն ռազմամթերք է դառնում, որը հայտնաբերվել է գնդապետի տնից՝ զինվորական ծառայություն իրականացնողի տնից։ Ընդ որում՝ դրանք օրինական են»։

Իր գնահատմամբ՝ փորձաքննությունը նշանակվել է գործին հնչեղություն հաղորդելու համար։

Պաշտպանական կողմի հարցուպատասխանից հայտնի դարձավ, որ տվյալ փորձագետը ոչ մասնագիտական, ոչ էլ աշխատանքային փորձ չունի։

 

Հիշեցնենք, պաշտպանական կողմը պնդում է, որ «ՔԿ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, հիմնվելով 80-ականների սովետական գրականության վրա և չունենալով սերտիֆիկացված նմուշներ, եզրակացրել է միայն, որ առգրավված նյութը վառոդ է՝ չճշտելով դրա տեսակը։ Պաշտպանական կողմի պնդմամբ՝ խոսքը թռչնի որսի համար նախատեսված անվնաս «Սոկոլ» վառոդի մասին է, որով չես կարող նույնիսկ վարազ որսալ: Իսկ անձն, որի տնից հայտնաբերել են վառոդը, Որսորդմիության անդամ է։ Պաշտպանները տարակուսում են՝ ինչո՞ւ իրավապահները ջանք չեն թափել հասկանալու` այդ վառոդը «Սոկոլ» մակնիշ է, թե ոչ: Կարծում են, որ միգուցե որովհետև մակնիշը պարզելու դեպքում չէին կարող հանրությանը ներկայացնել, որ վտանգավոր ապրանք են հայտնաբերել:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930