Լրահոս
Օրվա լրահոսը

Խորխոռունու սպանության մեջ կասկածվողը նամակ է հղել ՌԴ գլխավոր դատախազին․ փաստաթուղթ

Ապրիլ 27,2026 16:05 Share

28 տարի առաջ սպանված ՊՆ նախկին փոխնախարար Վահան Խորխոռունու սպանության գործով ՌԴ-ում կալանավորվել էր Հրայր Նարիմանյանը։ Armlur-ի ձեռքում է հայտնվել նրա նամակը ՌԴ գլխավոր դատախազին, որտեղ գրված է․

«ՀՀ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին
ք. Մոսկվա, Մեծ Դմիտրովկա փ., շ. 15 ա, շին. 1

Հրայր Համլետի Նարիմանյանից, ծնված 21.09.1972թ., Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության անձնագիր AU 0440508՝ տրված 21.10.2021թ. (կոդ 70), գրանցված և բնակվում եմ հասցեով՝ ք. Կրասնոդար, ՍՆՏ «Նադեժդա», Զարեչնայա փ., տուն 68, էլ. փոստ՝ [[email protected]](mailto:[email protected])

ԴԻՄՈՒՄ
(կալանավորված անձի արտահանձնման գործընթացի արագացման մասին)

Ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Ռուսաստանում բնակվում եմ 2024 թվականի ապրիլի 25-ից։

2026 թվականի մարտի 04-ին ես ձերբակալվել եմ ոստիկանության աշխատակիցների կողմից, ովքեր ինձ տեղեկացրել են, որ գտնվում եմ միջպետական հետախուզման մեջ՝ Հայաստանի Հանրապետության կողմից՝ թիվ 15208498 քրեական գործով։

2026 թվականի մարտի 05-ին Կրասնոդար քաղաքի Պրիկուբանսկի շրջանի դատախազի միջնորդությամբ Կրասնոդարի Պրիկուբանսկի շրջանային դատարանի կողմից իմ նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանավորում 40 օր ժամկետով, այսինքն՝ մինչև 2026 թվականի ապրիլի 12-ը ներառյալ։

Ներկայում գտնվում եմ կալանքի տակ Ռուսաստանի Դաշնությունում։

Խնդրում եմ արագացնել իմ արտահանձնման գործընթացը Հայաստանի Հանրապետություն՝ քրեական գործով որպես մեղադրյալ իմ դատավարական իրավունքների և օրինական շահերի իրացման համար։ Իմ ազատ արձակման դեպքում Ռուսաստանի Դաշնությունում՝ պարտավորվում եմ կամավոր և ինքնուրույն ներկայանալ Հայաստանի Հանրապետության քննչական մարմին՝ քրեական գործի քննության վայրում, 24 ժամվա ընթացքում»։

Քնար Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930