Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա օրերին կլսեք ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը․ Իվետա Տոնոյան

Ապրիլ 28,2026 18:02 Share

«Մենք չունենք օրենքով որեւէ պարտադրանք, սահմանափակում՝ հնչեցնելու այս կամ այն ժամանակահատվածում մեր վարչապետի թեկնածուի անունը»,- այսօր հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Լրագրողներին հետաքրքրում էր՝ ո՞վ է ի վերջո լինելու ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն։

Իվետա Տոնոյանն ասաց՝ կգա պատեհ պահը եւ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ Նա խոստացավ՝ ԲՀԿ վարչապետի թեկնածուի անունը կլսենք առաջիկա օրերին։

ԲՀԿ-ն այսօր ներկայացնում էր «Առաջարկ Հայաստանին» միավորման նախընտրական ծրագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ ունեն վարչապետի 4-5 թեկնածու, մինչ այս պահը անուններ չեն հայտարարվել։ Գագիկ Ծառուկյանը միայն հստակեցրել է՝ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկանա դառնալ ՀՀ հաջորդ վարչապետը, իրենք նրան չեն սատարի։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930