Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանազատման անվան տակ Կիրանցից շուրջ 15 հեկտար հողը, Բերքաբեր գյուղի մոտ 30 տարի ամրացված դիրքերն Ադրբեջանին հանձնելը Փաշինյանը լայվում ներկայացրել է որպես սեփական ռազմավարություն. «Հրապարակ»

Ապրիլ 29,2026 10:57 Share

Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ այցելության ընթացքում պարբերաբար ուղիղ եթեր էր մտնում։ Սարիգյուղ-Կիրանց հատվածում լայվ մտնելով՝ նա զբոսավարի ոճով ցուցադրում էր տեսարժան օբյեկտները՝ «հեղափոխությունից» հետո ասֆալտապատված ճանապարհները, պետական աջակցությամբ, վարկային ֆինանսավորմամբ 16 միլիոն եւ 21 միլիոն դրամ արժեքով կառուցված տները եւ այդ ամենը ներկայացնում էր որպես իրենց մեծ նվաճում՝ ««Իրական Հայաստանի» գաղափարախոսության գործնական կիրառում»։

Պարզվեց, Նիկոլ Փաշինյանը, հավատարիմ իր բնավորությանը, այս անգամ էլ է բացահայտ սուտ խոսել. Ներքին Ծաղկավան գյուղից ավտոմեքենայով Կիրանց անցնելիս, նա ուղիղ եթերում հայտարարել է․ «Նախկինում էս ճանապարհի այս հատվածով անցնելիս բոլորը լարվում էին, որովհետեւ ուղիղ նշանառության ներքո էին գտնվում»։ Մինչդեռ այդ ճանապարհը 1990-ական թվականների երկրորդ կեսից երբեք ուղիղ նշանառության տակ չի գտնվել, այդտեղով երթեւեկողները երբեք չեն լարվել, ու դա բոլորը գիտեն: Սուտ է նաեւ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե Իջեւանի սահմանագոտու այդ գյուղերը նախկինում եղել են հուսահատության եզրին, այդ պատճառով այդ գյուղերում տներ չեն կառուցվել, իսկ հիմա հարյուրավոր տներ են կառուցվում։ Հիմա տներ են կառուցվում, որովհետեւ առանձնատների շինարարության համար պետական բյուջեից 16 կամ 21 միլիոն դրամ աջակցություն է տրամադրվում:

Ադրբեջանի պահանջով, սահմանազատման անվան տակ 2024 թվականին Կիրանցից շուրջ 15 հեկտար հողը, Կիրանց-Բերքաբեր հատվածում եւ Բերքաբեր գյուղի մոտ 30 տարի ամրացված դիրքերն ապօրինի, միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնելը Ն․ Փաշինյանը լայվում ներկայացրել է որպես սեփական ռազմավարություն․ «Եթե մենք 2024 թվականին քաղաքական կամք չցուցաբերեինք եւ, ի հեճուկս հասկանալի անհանգստությունների, խմորումների եւ անկայունության, հստակ մեր գծած ռազմավարությամբ չգնայինք, էսօր ինչ կլիներ էստեղ, իհարկե, բոլորովին ուրիշ հարց է»։

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930