«Իսկապես դուք չեք տեսնո՞ւմ Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս հակասահմանադրական գործընթացը եւ եկեղեցու դեմ արշավը, որին բոլորս ականատես եղանք։ Ինչո՞ւ չեք տեսնում այստեղ հանցագործություններ, որոնք ավելի քան ակնհայտ են»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ի պատասխան ասաց․ «Քանի որ ձեր հարցադրումը բխում է նրանից, որ ես պետք է գնահատական տամ ինչ-որ ընդհանուր ձեւակերպումների, դատախազությունը դրա համար չէ»։
Լիլիթ Գալստյանը կրկնեց․ «Իմ հարցերը վերաբերում են Հայ Առաքելական եկեղեցու չակերտավոր բարենորոգմանը, Հայրապետին հրաժարական պարտադրելուն եւ եկեղեցու կառավարման կարգը փոխելուն, դրանք ակնհայտորեն հակասահմանադրական գործընթացներ ու հայտարարություններ են։ Եվ նաեւ ձեր պարտականությունն է հակասահմանադրական ընթացքի առնչությամբ համապատասխան գնահատականներ տալուց հետո շարունակել համապատասխան վարույթները»
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Աննա Վարդապետյանն ի պատասխան կոչ արեց դատախազության գործառույթների մասով Սահմանադրությունն ուշադիր ընթերցել։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































