«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրությունների վիճակահանությունում ստացած ընտրացուցակի թերթիկի 3-րդ համարի խորհրդով ամեն օր պատասխանելու է երեք հարցի։
-Ինչպե՞ս եք գնահատում եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողովը Հայաստանում։
-Հայերը միշտ եղել են հյուրասեր ժողովուրդ։ Նախկինում էլ միշտ եղել են միջազգային համաժողովներ։ Այլ առիթներով էլ հյուրընկալել են միջազգային խոշոր կազմակերպությունների, շատ երկրների ղեկավարների։ Բայց ինձ անհանգստացնում է, որ այս համաժողովը նվիրված է մեր բարեկամ երկրներից պաշտպանելու համար փոքրիկ խմբակին պաշտպանելու համար, որն իշխանավարելու ընդամենը մեկ ամսվա կյանք ունի։ Ես անհանգստություն ունեմ, որ նախընտրական մեկ նկար ստանալու համար խարխլվելու է տարածաշրջանային բալանսը եւ մեր ժողովուրդը կարող է դրա համար վճարել։ Նաեւ անհանգստություն ունեմ, որ դա կարող է բացել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան։
-Մենք այց ունեցանք Գյումրի։ Մեր հայրենակիցներին անհանգստացնող շատ հարցեր կան։ Ունեն մեծ բողոք թե իրենց կյանքից, թե այս իշխանականներից։ Ի՞նչ եք կարծում, առհասարակ, մեր հայ ժողովրդին ի՞նչն է անհանգստացնում։
Կարդացեք նաև
-Ես գտնում եմ՝ առաջին հերթին անհանգստացնում են անվտանգային խնդիրները եւ իրենց կյանքի բարեկեցությունը։ Իսկ ինձ անհանգստացնում է երկրի աղքատության մակարդակը եւ դա հաղթահարելու ճանապարհները, որոնք մենք ցույց ենք տվել։
-Ո՞րն է այն ճանապարհը, որ մարդիկ կարող են հասնել այդ բարեկեցությանը եւ անվտանգությանը։
– Թիվ 3-ը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































