Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ամփոփման համատեղ հայտարարության ժամանակ հարց ուղղվեց Նիկոլ Փաշինյանին՝ վերընտրվելու դեպքում պաշտոնապես կդիմի՞ Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու համար եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու քայլեր կանի՞։
Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց այս հարցին։
Նա անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ինստիտուցիոնալացման մասին հարցին՝ ասելով․ «Եվ Հայաստանում, եւ Ադրբեջանում դեռեւս կարելի է տեսնել խոսույթներ, որոնք բխում են կոնֆլիկտի ժամանակներից։ Բայց մենք պետք է հասկանանք, որ դա անխուսափելի իներցիոն գործընթաց է նույնիսկ եթե հիմա խաղաղության համաձայնագիրը ստորագրված ու վավերացված լիներ։ Ես վստահ եմ, որ մենք կհասնենք այդ կետին, երբ խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին խաղաղության համաձայնագիրը կստորագրենք»։ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ ոչ մի րոպե չի կասկածում՝ Թուրքիայի հետ սահմանը կբացվի։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սխալ է այն կարծիքը, որ այսօր ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը պարտադիր իրավական ուժ ունեցող դե յուրե հիմք չունի։ Նա ասաց, որ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվում է որպես բազային սկզբունք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանազատման համար։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































