Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպական խորհրդարանի բանաձեւերը գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց չենք փոխելու մեր դիրքորոշումները»․ Ռոբերտա Մեցոլայի պատասխանն Ալիեւին

Մայիս 04,2026 14:33 Share

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան պատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեղադրանքներին։ 

«Ես կարծում եմ, որ անհամաձայնությունների որոշակի աստիճան ունեցող հանդիպումները մշտապես առողջ են, բայց ես կցանկանայի արձագանքել եւ ընդգծել, որ Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձեւերն ընդունվում են մեծամասնության միջոցով։ Եվ դրա արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեւէ չենք փոխում մեր աշխատակարգը եւ մեր դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք»,- ասաց Մեցոլան։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ Ալիեւը տեսակապի միջոցով իր ելույթում դժգոհություն էր հայտնել Եվրոպական խորհրդարանի եւ ԵԽԽՎ աշխատանքից՝ բողոքելով, թե վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանի դեմ 14 բանաձեւ են ընդունել։ 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031