Ապրիլի 23-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին տեղեկություն է ստացվել, որ աստիճաններին վայր ընկնելու հետևանքով «գլխուղեղի ցնցում, ակնակապճի շրջանի հեմատոմա» ախտորոշմամբ հարազատի ուղեկցությամբ «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ տուժածը Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Հրաչիկ Պ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հրաչիկ Պ․-ին մարմնական վնասվածքները պատճառել են Սյունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Տիգրան Լ․-ն, 17-ամյա Ն․ Բ․-ն, 17-ամյա Ն․ Հ․-ն, 15-ամյա Վ․ Ա․-ն և 16-ամյա Շ․ Գ․-ն՝ Կապան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի հարակից տարածքում՝ ծեծի ենթարկելու հետևանքով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերոնշյալ անձինք նույն օրը ոստիկանների կողմից հայտնաբերվել են և տեղափոխվել ոստիկանության Կապանի բաժին։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։


















































