Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք»

Մայիս 06,2026 23:15 Share

Մոնումենտի առանձնատների հայտնի գործով, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, նոր մեղադրյալներ կան: «Հետքի» աղբյուրը տեղեկացնում է, որ քրեական հետապնդումներ են հարուցվել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի, Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Մազմանյանի և քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցի նկատմամբ:

Մեր տեղեկություններով՝ քրեական հետապնդումների շարքն այսքանով չի ավարտվելու, ավելին՝ նշված վարույթով նոր զարգացումներ են սպասվում, և չի բացառվում, որ այս գործով նոր մեղադրյալներ կներգրավվեն:

Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե։ Նշեցին, որ ավելի ուշ պարզաբանում կներկայացնեն։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031