Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանց համար Հաղթանակը ոչ թե սրբություն է, այլ «թակարդ», իսկ պարտությունը` «ազատագրում կապանքներից»․ Լևոն Զուրաբյան

Մայիս 09,2026 11:13 Share

Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ մեր Մեծ Հաղթանակների օրվա կապակցությամբ և փառաբանում մեզ դրանք պարգևած Մեծ Հերոսներին:

Մեր անկախ պետությունը ստեղծվեց հաղթանակներով: Մեր անկախացումը և 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող ցեղասպանությունից և վտարումից փրկությունը շաղկապված գործընթացներ էին, որոնց գլխավոր խորհուրդը հայ ժողովրդի երկու հատվածների ազատությունն էր և սեփական ճակատագիրը տնօրինելու անօտարելի իրավունքն և ձգտումը:

Այսօր, ցավոք Արցախն ընկած է այն բանից հետո, երբ ենթարկվեց ցեղասպանության և վտարման: Այն մարդիկ, ովքեր իրենց բախտախնդիր և ոճրագործ քաղաքականությամբ մեր հայ ժողովրդին ներքաշեցին 2020-2023 թվականների կործանարար պատերազմների մեջ, մարդիկ, ովքեր դարձան հայ ժողովրդի պարտությունների և նվաստացման խորհրդանիշը, այսօր փորձում են ծածկել իրենց հանցավոր անկարողությունը, ողորմելիությունը և դավաճանությունը՝ վարկաբեկելով մեր փառապանծ Հաղթանակները, ներկայացնելով դրանք որպես «թակարդ», իսկ պարտության ահավոր հետևանքները որպես մեր պետությունը «թակարդից հանելու» բարեբախտություն:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, Արցախը կործանելուց հետո, հիմա էլ ջանասիրաբար աշխատում են Հայաստանի ժողովրդի ստրկացման և ադրբեջանացման հեռանկարի համար: Նրանց համար Հաղթանակը ոչ թե սրբություն է, այլ «թակարդ», իսկ պարտությունը` «ազատագրում կապանքներից»:

Հայ ժողովրդի պատվի և կյանքի հարց է ազատվել նման ճղճիմ «գաղափարներ» կրող ղեկավարներից և գոնե Հայաստանի Հանրապետությունը փրկել ինքնիշխանության և ազատության կորստից:

Մենք տոնում ենք Հաղթանակը և հաստատում ինքնիշխան ազատության մեր կամքը:

Լեւոն ԶՈՒՐԱԲՅԱՆ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031