Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամներն այցելել են Հաղթանակի զբոսայգի և «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։
Հուշահամալիր այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, ինչպես նաև շփվել հուշահամալիր եկած քաղաքացիների հետ։
Լուսանկարն՝ արխիվային


















































